Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ավելի շատ է տեղեկացված Թրամփի պլաններից, քան ԱՄՆ պաշտոնատար անձինք». The Daily Beast

16:25, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Պուտինն ավելի շատ է տեղեկացված Թրամփի պլաններից, քան ԱՄՆ պաշտոնատար անձինք». The Daily Beast

«Ինչպես երևում է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի շատ գիտեն Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ ազգային անվտանգության ապագա գերակայությունների մասին, քան այն զինվորականներն ու դիվանագետներն, ովքեր պետք է կյանքի կոչեն այդ գերակայությունները»,- գրում է The Daily Beast-ի լրագրող Նենսի Յուսեֆը:
     Երկուշաբթի օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, իսկ հինգշաբթի, որոշ տվյալներով, հանդիպել է Աբեի հետ: «Բայց ինչպես հաղորդել է մեր պարբերականին պաշտպանության տեսչության ոմն չինովնիկ, Թրամփի անցումային թիմը կապէ հաստատել Պենտագոնի և մի քանի այլ նախարարությունների հետ միայն հինգշաբթի կեսօրին: Ընտրված նախագահի կարգավիճակում առաջին ամբողջ շաբաթվա ընթացքում Թրամփն աշխատել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցով, ըստ երևույթին, առանց պրոֆիլային գերատեսչությունների մասնակցության»,- ասվում է հոդվածում:
     Լրագրողի պնդմամբ` ԱՄՆ գործող վարչակազմը հիմա տեղյակ չէ, թե ինչ է քննարկում Թրամփն ԱՄՆ-ի անունից արտասահմանյան առաջնորդների հետ: «Ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկյան չինովնիկներին մնում է ընթերցել հայտարարությունները և սուրճի մրուրի վրա գուշակել, թե ինչի մասին են ընթանում բանակցությունները»:
     «Եթե հաշվի առնենք, որ անցումային գործընթացն անխուսափելիորեն հարթ չի ընթանում, ապա Ռուսաստանը կարող է օգտվել այդ ժամանակահատվածից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ոճը ձևավորելու համար»,-կարծում է հոդվածի հեղինակը:

7967 | 0
Facebook