Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվացին հայց է ներկայացրել ընդդեմ «Օստանկինո»-ի` հեռուստատեսության միջոցով բնակչությանը բթացնելու համար

15:00, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Մոսկվացին հայց է ներկայացրել ընդդեմ «Օստանկինո»-ի` հեռուստատեսության միջոցով բնակչությանը բթացնելու համար

Մոսկվայի բնակիչ Ռոման Մասլեննիկովը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Օստանկինոյի»` մեղադրելով վերջինին հեռարձակվող հաղորդումների միջոցով բնակչությանը բթացնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով հայցվոր կողմին:
     Հայցադիմումում ասվում է, որ վերջին մի քանի տարիներին կախվածություն է ձեռք բերել ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող հաղորդումներից: «Եթե ես օրվա ընթացքում գոնե 30 րոպե հեռուստացույց չեմ նայում, տրամադրության կտրուկ անկում եմ ունենում, կորցնում եմ ախորժակս, այդպիսով խաթարվում է օրգանիզմիս նյութափոխանակությունն»,- ասել է հայցվորը:
     Դրանից հետո Մասլեննիկովն սկսել է օրական առնվազն 2 ժամ հեռուստացույց նայել, 6 ամիս անց նա նկատել է, որ իր ինտելեկտի «մակարդակն ընկել է», «կտրուկ վատացել է հիշողությունը», նաև նկատել է, որ չի կարողանում մտաբերել` ինչ է արել անցած օրերին: Հայցվորը շեշտել է, որ «մտավոր առողջության հետ կապված խնդիրներ է ձեռք բերել», մտավոր գործընթացներն արգելափակվել են ավելորդ տեղեկատվության, գովազդների, հեռուստաշոուների, լուրերի ու սերիալների պատճառով:
     Մասլեննիկովը որպես բարոյական փոխհատուցում 987.6 հազար ռուբլի է պահանջել «Օստանկինո»-ից:

4996 | 0
Facebook