Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «ՍՈՐՍ» հիմնադրամին

13:25, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «ՍՈՐՍ» հիմնադրամին

Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաները հաճախ մեկուսանում են՝ սահմանափակվելով ընտանիքի անդամների հետ շփումով և հոգեպես կախում ձեռք բերելով մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Դա խոչընդոտում է ոչ միայն նրանց՝ տարիքի համապատասխան սոցիալացվելու դինամիկային, այլև՝ ընտանիքի կյանքի բնականոն ռիթմին: Խնամակալ ծնողը ստիպված է լինում հրաժարվել աշխատանքից, ինքնադրսևորվելու և ընտանիքի բարեկեցությանը նպաստելու հնարավորությունից:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում երեք տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաև նրանց ընտանիքներին: 2016 թվականին իր աջակցությամբ հիմնադրամին է միացել ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նրանց համար իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը:

2016թ.-ի ընթացքում, ոլորտի առաջատար կազմակերպությունների և մասնագետների կողմից կազմակերպվել է մասնագիտական հատուկ նոր ուղղության՝ անհատական օգնականի վերապատրաստման 51 դասընթաց, ինչի արդյունքում շուրջ 50 մասնագետից 15-ը որպես հիմնական աշխատող և 5-ը՝ որպես փոխարինող, արդեն մտել են 32 ընտանիք: Նրանք ապահովում են երեխայի 8- ժամյա խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում:

Մանկավարժ-օգնականներից և համակարգող հատուկ հինգ մասնագետից կազմված թիմին կարճ ժամանակահատվածում հաջողվել է հասնել զգալի արդյունքի. բարելավել ընտանիքի կյանքի որակը, ստեղծել երեխայի համար՝ ինքնադրսևորվելու, իսկ մայրիկների համար՝ աշխատելու հնարավորություն: Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլև բժշկական որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են տանը, դպրոցում և վերականգնողական կենտրոններում: Գործում է նաև վերահսկողության մեխանիզմ: Յուրաքանչյուր շաբաթ 3 մասնագետից կազմված խումբն այցելում է ընտանիքներ՝ կազմում երեխայի հետ աշխատելու շաբաթվա անհատական պլան և կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները:
    
     «ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարևոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է համախբել խնդրի կարգավորմամբ բազմակողմանիորեն զբաղվող տարբեր կազմակերպությունների, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին և օգտակար լինել երեխաներին:

5870 | 0
Facebook