Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորացված «Սոյուզ» տիեզերանավը դուրս է եկել ուղեծիր և ուղղություն վերցրել դեպի միջազգային տիեզերակայան

12:55, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Նորացված «Սոյուզ» տիեզերանավը դուրս է եկել ուղեծիր և ուղղություն վերցրել դեպի միջազգային տիեզերակայան

Նորացված «Սոյուզ MC-03» տիեզերանավը, որում անձնակազմի 3 անդամ կա, հաջողությամբ դուրս է եկել մերձերկրյա ուղեծիր և ուղղություն վերցրել դեպի Միջազգային տիեզերակայան: Սա հոբելյանական 50-րդ մեկնարկն է դեպի Միջազգային տիեզերական կայան: Հոբելյանական գիտարշավի անդամներն են ռուս տիեզերագնաց, տիեզերանավի հրամանատար Օլեգ Նովիցկին, Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Թոմ Պոսկեն և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Փեգի Ուինսթոնը:

Նովիցկու համար սա 2-րդ թռիչքն է, իսկ Փեգի Ուինսթոնը կին տիեզերագնացների շարքում ռեկորդակիր է, նա տիեզերք է ուղևորվում 3-րդ անգամ: Եվրոպացի տիեզերագնացի համար սա 1-ին փորձն է:

4595 | 0
Facebook