Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քրիստոսի գերեզմանն ուսումնասիրողները հայտնել են անհասկանալի արգելքների մասին

22:10, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Քրիստոսի գերեզմանն ուսումնասիրողները հայտնել են անհասկանալի արգելքների մասին

Քրիստոսի գերեզմանն ուսումնասիրող գիտնականները հայտնել են, որ բախվում են անհասկանալի խնդիրների: Օրինակ, ինչ-որ անհասկանալի էլեկտրամագնիսական խոտանների պատճառով շարքից դուրս են եկել չափագրող սարքերը: Նրանք նաև նշել են, որ, ի զարմանս իրենց, գերեզմանն անուշ բույր ունի:
     Ինչպես հայտնել էինք, 2016-ի գարնանից սկսվել է Կուվուկլիի` Քրիստոսի գերեզմանի վրա կառուցված գմբեթաձև զանգակատան վերակառուցումը: Հոկտեմբերին գիտնականներն առաջին անգամ հանել էին սպիտակ մարմարե սալաքարը, որը տեղադրվել է 1555 թվականին: Հնագետները կարծում են, որ դա հնարավորություն կտա պարզելու, թե նախապես ինչպիսին է եղել գերեզմանի իրական մակերևույթը: Նրանք նաև հույս ունեն պարզելու, թե ինչու է սուրբ Հեղինեն այս տեղը մատնանշել` որպես Հիսուս Քրիստոսի գերեզման:

17080 | 0
Facebook