Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ` Էներգետիկայի նախարարությունում

11:00, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Լարված իրավիճակ` Էներգետիկայի նախարարությունում

Քիչ առաջ` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները լարված իրավիճակ էին ստեղծել կառավարության 3-րդ մասնաշենքում: «Գործարանի աշխատակիցներով ներխուժել էինք կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ գտնվում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Մենք այնտեղ բղավում էինք «Մանուկյա՜ն», «Մանուկյա՜ն», որպեսզի նախարարը լսի և բարեհաճի իր տաքուկ սենյակից դուրս գալ և մեզ հետ զրուցել»,-MAMUL.am-ի թղթակցին ասաց գործարանի աշխատակիցներից Նունե Հայրապետյանը` հավելելով, որ նոր նախարարին միայն հեռուստատեսությամբ են տեսել: «Մենք նրա հետ ենք ուզում հանդիպել, խոսել, և իմանալ ինչ նոր ծրագիր են որոշել իրագործել, ըստ որի գործարանը վերագործարկելո՞ւ են, բայց նախարարը, չգիտես ինչու, մեզ հետ հանդիպել չի ցանկանում»,-ասաց տիկինը: Նախարարության աշխատակիցները բողոքող նաիրիտցիներին տեղեկացրել են, որ այս պահին նախարարը մասնակցում է կառավարության նիստին և միայնավարտից հետո կարող է նրանց հետ հանդիպել:

Ի դեպ, գործարանի աշխատակիցների շենքում գտնվելու ժամանակ, աղմուկի պատճառով, առողջապահության նախարարություն այցելած քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և ուշագնաց է եղել: Վերջինին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

10863 | 0
Facebook