Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քերին և Լավրովը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո 1-ին հանդիպումն են ունեցել

10:50, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Քերին և Լավրովը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո 1-ին հանդիպումն են ունեցել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո առաջին հանդիպումն են ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական միության երկրների հանդիպման շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական և ուկրաինական հակամարտությունների ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպումը տևել են մոտ 1 ժամ, բայց կողմերն արդյունավետ ու կառուցողական են որակել այն` հրաժարվելով մեկնաբանություններ տալ լրագրողներին:

Հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը լրագրողներին հայտնել է, որ ռուսական օդուժը Հալեպի վրա հարվածներ չի իրականացնում, ինչպես պնդում է Միացյալ Նահանգները:

«Մեր ռազմատիեզերական և Սիրիայի ռազմաօդային ուժերն աշխատում են Իդլիբ և Հոմս նահանգներում, որպեսզի կանխարգելեն ԴԱԻՇ-ի նահանջը Մոսուլից»,- ասել է Լավրովը:

3487 | 0
Facebook