Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Կալաշնիկով»-ը մշակել է անօդաչու «ավիակրի» նախագիծ

21:05, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Կալաշնիկով»-ը մշակել է անօդաչու «ավիակրի» նախագիծ

«Կալաշնիկով»-ը ՌԴ ՊՆ-ին է ներկայացրել է անօդաչու կատամարան-ռոբոտի նախագիծը, որը կկարողանա կրել ինքնաթիռային տեսակի մի քանի անօդաչուներ կամ էլ քվադրոքոփթերներ, հայտնում է «Ростех»-ը:

Ամբողջովին ավտոմատ «Տրիտոն» համակարգը, որի կոնցեպցիան առաջարկել է «Կալաշնիկով»-ի դուստր ձեռնարկութուն ZALA AERO GROUP-ը, կկարողանա վարել օդային, ստորջրյա և վերջրյա մարտ, ինչպես նաև` ոչնչացնել թիրախները հեռակառավարվող ռազմական մոդուլի միջոցով, որն էլ իր հերթին հագեցած է 7,62 տրամաչափի ՊԿՏ գնդացիրով:

Նավը կհագենա 2 երկուհարյուրուժանոց ծովային դիզելներով և կունենա 750 ծովային մղոն շառավիղ (ավելի քան 1000 կմ): Անօդաչուներն այս շառավղին կավելացնեն ևս 30 կմ:

Այս համակարգը կարող է պարեկություն անել ափային գծում և մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին` ամբողջովին ավտոմատ ռեժիմով:

Անօդաչու «ավիակրի» վրա նախատեսվում է տեղադրել հակառակորդին հայտնաբերելու բազմաթիվ հեռատեսային, ռադիո- և հիդրոլոկացիոն միջոցներ:

4968 | 0
Facebook