Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը ռազմական գերտերություն է, որ ազդեցություն ունի ողջ աշխարհում». Օբամա

10:05, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանը ռազմական գերտերություն է, որ ազդեցություն ունի ողջ աշխարհում». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական գերտերություն է:

«Իմ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ չի փոխվել նախագահական նստավայրում գտնվելու իմ առաջին օրվանից ի վեր: Ռուսաստանն առանցքային պետություն է, այն ռազմական գերտերություն է: Այն ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ողջ աշխարհում»,- ասել է Օբաման:

Օբաման նշել է, որ Վաշինգթոնի շահերից է բխում աշխարհում ծագող պատերազմների լուծման համար «աշխատել ու համագործակցության հասնել Ռուսաստանի հետ»:

Հիշեցնենք, որ Մերկելի հետ հանդիպման ժամանակ Օբաման հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ փնտրել, բայց, միևնույն ժամանակ, կդիմակայի Մոսկվային այն հարցերում, որտեղ Վաշինգթոնի հետ նրա հայացքները տարբերվում են:

7521 | 0
Facebook