Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նույն սեռի` տասնյակից ավելի երեխա ունեցած 2 ընտանիքներ, ովքեր դեռ երազում են հակառակ սեռի երեխայի մասին

20:05, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Նույն սեռի` տասնյակից ավելի երեխա ունեցած 2 ընտանիքներ, ովքեր դեռ երազում են հակառակ սեռի երեխայի մասին

Բրազիլիայի Կոնսեյն դու Կոյտե գյուղում է ապրում Իրինեյ Քրուզի և Ջուսիքլեյդ Սիլվայի ընտանիքն, ով հայտնի է գրեթե ամբողջ աշխարհում: Ամուսնական այս զույգն աղջիկ երեխա ունենալու երազանքով արդեն 13-րդ տղային է լույս աշխարհ բերել: Մի քանի ամսականից մինչև 18 տարեկան բոլոր 13 տղաներին անվանել են բրազիլացի հայտնի ֆուտբոլիսների անունով, ընդ որում` բոլորի անուններն սկսվում է «Ռ» տառով` Ռոբսոն, Ռեյնան, Ռայան, Ռուբենս, Ռիվալդո, Ռուանու, Ռամոն, Ռինքոն, Ռիկելմե, Ռամիրես, Ռաի, Ռաֆայել և Ռոնալդո: «Մեր ընտանիքում ոչ ոք սոված չի մնում, անգամ եթե մենք ունենք մի փշուր հաց, այն բաժանվում է բոլորի միջև»,- պատմել է ընտանիքի հպարտ հայրը` Իրինեյ Քրուզը: Ամուսինները նաև խոստովանել են, որ չեն հրաժարվելու աղջիկ ունենալու երազանքից և այնքան երեխա են ունենալու, մինչև որ աղջիկ ծնվի:

Բրազիլական այս ընտանիքի հակապատկերն է Տեխասում ապրող Ավգուստինա Իգերայի ընտանիքը: Նրանք արդեն 14 աղջիկ են ունեցել` արու զավակ ունենալու երազանքով: Նրանց ընտանիքի բեղմնավորությունն ապշեցրել է անգամ բժիշկներին: Զույգի մոտ երկվորյակներ ծնելու հավանականությունը եղել է 1:5 000-ից, սակայն 3 անընդմեջ հղիությունների արդյունքում ծնվել են երկվորյակներ:

Ընդ որում` Ավգուստինայի առաջին 4 դուստրերը եղել են առաջին ամուսնուց, իսկ առաջին հղիությունը եղել է 15 տարեկանում: Թեև այժմ բազմազավակ մայրը քնում է օրական ընդամենը 2 ժամ, օրական լվացքի մեքենան միացնում է տասնյակ անգամներ և ճաշ պատրաստում 8 անգամ, այնուամենայնիվ հաստատակամ է` այնքան է ծննդաբերելու, մինչև տղա ծնվի, թեկուզ դեռ 10 անգամ էլ ծննդաբերի:

5404 | 1
Facebook