Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի շրջապատը նյարդայնացած է՝ կոռուպցիոն հանցանքների հետաքննության ընդարձակման հետ կապված. Financial Times

17:25, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Պուտինի շրջապատը նյարդայնացած է՝ կոռուպցիոն հանցանքների հետաքննության ընդարձակման հետ կապված. Financial Times

«Ռուսաստանի կառավարական չինովնիկները, ինչպես նաև ներդրողները վախենում են, որ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը կոռուպցիայի համար մեղադրանքով կարող է անվստահության աճ առաջացնել, քանի որ կասկածներ կան, որ քննիչներն ընդարձակում են հետաքննության շրջանակը»,- հաղորդում է The Financial Times-ը:
     «Նրանք խոսում են լրացուցիչ ութ կասկածյալի մասին»,- ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցն, ում մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնել են, որ ևս մի քանի մարդ քննիչների նշանակետում է:
     Տնտեսական զարգացման նախարարության երկու չինովնիկներ և մի խոշոր ներդրող ենթադրել են, որ Ուլյուկաևի դեմ ձեռնարկված միջոցներին մասնակից է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը՝ նախկին լրտեսն, ով երկար ժամանակ եղել է Պուտինի անձնական քարտուղարը:
     «Պուտինը վախենում է սեփական վերնախավի դավաճանությունից,- կարծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:- Իսկ դրանից խուսափելու համար պետք է անել այն, ինչ արել են ավտորիտար ռեժիմները մարդկության ողջ պատմության ընթացքում՝ ահաբեկել սեփական շրջապատը»:
     Ուլյուկաևի ձերբակալությամբ պայմանավորված` նյարդայնությունն էլ ավելի է խորացել, երբ չորեքշաբթի օրը քննիչները խուզարկել են «Ռոսնանո» պետական տեխնոլոգիական ընկերության գրասենյակները և քրեական գործ հարուցել դեղագործական ընկերության ղեկավարության դեմ, որի մեջ «Ռոսնանոն» միջոցներ է ներդրել, ասվում է հոդվածում:

8442 | 1
Facebook