Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսուլում հսկայական եղբայրական գերեզման է հայտնաբերվել` ավելի քան 300 ոստիկանների դիերով

15:40, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Մոսուլում հսկայական եղբայրական գերեզման է հայտնաբերվել` ավելի քան 300 ոստիկանների դիերով

Իրաքի Մոսուլ քաղաքում, որտեղ այժմ ազատագրական մարտեր են ընթանում, իրաքցի զինվորականները եղբայրական գերեզման են հայտնաբերել, որտեղ առնվազն 300 մարդ է թաղված եղել, բոլորը` ոստիկաններ: Իշխանությունները ենթադրում են, որ իրավապահներն սպանվել են ԴԱԻՇ ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
     Գերեզմանը, որ մոտ 5000 քառ. մետր մակերես ունի, հայտնաբերվել է նոյեմբերի 7-ին, Մոսուլ քաղաքից 30 կմ հարավ-արևելք ընկած հատվածում: Նշվում է, որ բոլոր զոհերի ձեռքերը և ոտքերը կապված են եղել, աչքերը` ևս:

8380 | 0
Facebook