Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Էգի համար կռվող արու եղջերուներին ուժգին սառնամանիքը սառցե արձանների է վերածել

17:20, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Էգի համար կռվող արու եղջերուներին ուժգին սառնամանիքը սառցե արձանների է վերածել

Հյուսիսային եղջերուների ամուսնական շրջանը լինում է ուշ աշնանը և արուներն սկսում են պայքարն ազատ էգերի համար: Էգի համար կատաղի պայքար մղող արուներից մեկի մահը հաճախադեպ երևույթ է, սակայն Ալյասկայում դաժան կլիման սպանել է 2-ին էլ: Արուները մենամարտն սկսել են նոր-նոր սառչել սկսող գետի վրա: Կենդանիների ծանրության տակ սառույցը կոտրվել է և հակառակորդի հարվածների զոհը դարձած արուներից մեկը մյուսին քարշ է տվել իր ետևից: Վրա հասած ուժգին սառնամանիքը սառեցրել է նրանց մարմինները հենց գետի մակերեսին:

Մարմինները հաջողվել է հանել սառցե գերությունից բենզասղոցի միջոցով:

12555 | 0
Facebook