Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատորները հորդորում են Թրամփին զգուշանալ Պուտինից. The Wall Street Journal

16:15, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Սենատորները հորդորում են Թրամփին զգուշանալ Պուտինից. The Wall Street Journal

«Երկու բարձրաստիճան հանրապետական սենատոր հորդորում են Դոնալդ Թրամփին զգուշանալ Պուտինից, իսկ երկու կուսակցությունների օրենսդիրներն իրենց անհանգստությունն են հայտնում նորընտիր նախագահի արտաքին քաղաքական քայլերի պոտենցիալ հետևանքներով»,- գրում է The Wall Street Journal-ը:
     Երեքշաբթի օրն ամերիկացի սենատոր, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը հայտարարել էր, որ Պուտինի հայտարարությունները վստահելի են այնքան, որքան մյուս հայտարարությունները, որոնք արվել են ՊԵԿ-ի նախկին գործակալի կողմից, ով թաղել է իր երկիրը բռնապետության մեջ, սպանում է իր քաղաքական հակառակորդներին, ավերում իր հարևաններին, սպառնում Ամերիկայի դաշնակիցներին և փորձ անում խաթարել Ամերիկայի ընտրությունները:
     Սենատոր Լինդսի Գրեմն իր հերթին ասել է, որ չի կիսում Թրամփի վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ և վախենում է, որ Պուտինը օգուտ կքաղի իրավիճակից, մինչ Թրամփը որոշում է, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի:
     «Հանրապետականները չպետք է թույլ տան, որ ռուսաստանյան քիբերհարձակումները, որոնք միջամտել են ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին, անպատասխան մնան»,- ասել է նախկին սենատոր Բոբ Գրեհեմը:
     Դեմոկրատներն էլ անհանգստացած են՝ արդյոք Թրամփը կկարողանա վարել արտաքին քաղաքականությունը: «Իմ անքնության 70%-ը պայմանավորված է Թրամփի արտաքին քաղաքականության մասին մտքերով»,- հայտարարել է սենատոր Քրիս Մերֆին:

6554 | 0
Facebook