Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսում նախագահի անմիջական ընտրությունների անցնելու մասին օրինագիծ է ներկայացվել

15:00, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ Կոնգրեսում նախագահի անմիջական ընտրությունների անցնելու մասին օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Բոքսերն ընտրողների կոլեգիայի վերացման և նախագահի անմիջական ընտրությունների անցման մասին օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է Fox News-ը:
     «Սա աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահական ընտրություններում կարելի է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունն ու, այնուամենայնիվ, պարտվել: Ընտրողների կոլեգիան ծերացել է և ժողովրդավարական համակարգ այլևս չի համարվում, այն ժամանակակից հանրության արտացոլումը չէ»,- ասել է օրինագծի հեղինակը:

Լրատվականը նկատում է, որ օրինագծի ընդունման հավանականությունը շատ քիչ է, քանի որ ԱՄՆ կոնգրեսականների մեծամասնությունը հանրապետական է: Բացի այդ, օրինագծի հնարավոր հաստատումից անց` 7 տարվա ընթացքում, դրան պետք է հավանություն տա ԱՄՆ նահանգների երկու երրորդը:

6563 | 0
Facebook