Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՏՄՊՊՀ-ին դատի եմ տալու` «Երևան գարեջրին» անհիմն տուգանելու համար». Հակոբ Հակոբյան

14:05, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
«ՏՄՊՊՀ-ին դատի եմ տալու` «Երևան գարեջրին» անհիմն տուգանելու համար». Հակոբ Հակոբյան

«Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անհիմն է համարում ընկերությանն 110 միլիոն դրամով տուգանելու ՏՄՊՊՀ երեկվա որոշումը: «Մենք պատրաստվում ենք ՏՄՊՊՀ-ի անհիմն կայացրած որոշումը վիճարկել դատարանում: Առանց դատարանի միջամտության` չենք կարող հարցին լուծում տալ, ուստի անպայման դիմելու ենք, եթե մինչ այդ ՏՄՊՊՀ-ն իր կոպիտ սխալները չուղղի»:
     Անդրադառնալով տուգանման պատճառներին, այն է` գարեջրի թանկացմանը, Հակոբյանն ասել է. «Գարեջրի ներքին շուկայում տեղի է ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015թ. հունիսի 1-ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին նախօրոք գրավոր տեղյակ ենք պահել տնտեսական մրցակցության հանձնաժողովին: Այս բարձրացման հետևանքով ընկերության 2015թ. տարեկան շահութաբերությունը կազմել է ընդամենը 12.8% և բյուջե լրացուցիչ վճարվել ավելի քան 100 միլիոն դրամ հարկ»,- ասել է նա, հետո տեղեկացրել, որ ընկերությունը 2015թ. ունեցել է 4.8 միլիարդ դրամ շահույթ և բյուջե է վճարել 2.3 միլիարդ դրամի հարկ, իսկ 2016թ. 10 ամսվա հասույթը կազմել է 4 միլիարդ դրամ և բյուջե է վճարվել 2 միլիարդ դրամի հարկ: «Ես այս ամենի մեջ միանշանակ միտում եմ տեսնում: Գիտեք` Արտակ Շաբոյանի մասին լրատվամիջոցներով ինչքան վատ լուրեր են տարածվում: Հիմա ես կարծում եմ` նա փորձում է ինչ-որ ձևով արդարացնել իրեն և ցույց տալ, որ լավ է աշխատում»,-ասել է Հակոբյանը:

5595 | 0
Facebook