Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ոչ գիտեմ` թալանել են, ոչ գիտեմ` չեն թալանել. ես էդ գործերի մեջ չկամ». Սամվել Ալեքսանյան

13:45, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
«Ես ոչ գիտեմ` թալանել են, ոչ գիտեմ` չեն թալանել. ես էդ գործերի մեջ չկամ». Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառանլով «1000 դրամների մասին» նախագծի ընդունմանը տեղեկացրել է. «Մեր երեխեքն են, սահմանին կանգնած են ու նրանց շնորհիվ է, որ հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի գումար չփոխանցենք: Բանակի հետ կապված ինչ կա, արել եմ ու անելու եմ: Հիմա ավելի շատ կանեմ»:
     Դիտարկմանը` չի՞ կարծում, որ բանակը թալանել են և պետք է թալանվածը հետ բերվի, արձագանքել է. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ոչ գիտեմ` թալանել են, ոչ գիտեմ` չեն թալանել: Ես էդ գործերի մեջ չկամ: Ինձ հարցնում եք` բանակին օգնելո՞ւ եք, ասում եմ` օգնել եմ ու օգնելու եմ: Ուրիշ հարցեր մի' տվեք»:

5878 | 3
Facebook