Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Linkedin սոցիալական ցանցը Ռուսաստանում արգելափակվեց

13:20, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Linkedin սոցիալական ցանցը Ռուսաստանում արգելափակվեց

«Ռոսկոմնադզոր»-ի պահանջով և Մոսկվայի Տագանսկի դատարանի որոշմամբ Ռուսաստանում արգելափակվել է Linkedin սոցիալական ցանցն, այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
     Հիշեցնենք, որ աշխարհում ամենամեծ գործնական սոցիալական ցանցը` Linkedin-ը, որ 2015թ. տվյալներով ավելի քան 400 միլիոն օգտատեր ունի, «Անհատական տվյալների մասին» ռուսական օրենքի 1-ին զոհն է դարձել:
     «Ռոսկոմնադզորը-ի համոզմամբ` տվյալ սոցիալական ցանցի կառավարումն իրականացնող ընկերության` քաղաքացիների անհատական տվյալների հավաքագրման, կիրառման, պահպանման ու փոխանցման գործունեությունը հակասում է ռուսաստանյան օրենսդրությանը: Բացի այդ, Linkedin սոցիալական ցանցն այդպես էլ իր սերվերները չի տեղափոխել Ռուսաստան:

6803 | 0
Facebook