Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քոչվորների կառուցած` 1500-ամյա քարե համալիր է հայտնաբերվել

00:10, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Քոչվորների կառուցած` 1500-ամյա քարե համալիր է հայտնաբերվել

Հնագետները Ղազախստանում հայտնաբերել են քարե համալիր, որը կառուցված է եղել 1500 տարի առաջ քոչվոր ցեղերի, հնարավոր է` հոների կողմից: Քարե կառույցները գտնվել են Կասպից ծովի ափին, գրում է Live Science-ը:


     Համալիրն զբաղեցնում է մոտ 120 հա տարածք, ամենամեծ շինություններն ունեցել են 34x24 մ չափեր, ամենափոքրերը` 4x4:
Ուղղահայաց գլաքարերից մի քանիսը նման են եղել Սթոունհենջի քարերին, իսկ դրանց վրա պատկերված են զենքեր և տարբեր կենդանիներ:

     Ամենահետաքրքիր գտածոներից է թամբի կտորը, որը մասամբ արծաթյա է` պատված է ռելիեֆային պատկերներով:

     Համալիրը հայտնաբերելուն օգնել է տեղաբնիկներից մեկն, ով մետաղորսիչի միջոցով 2010-ին գտել էր թամբի մի քանի կտոր Մանգիշլակ կղզում:
     Ֆինանսավորման բարդությունների պատճառով պեղումներն սկսվել են 2014-ին:

11049 | 0
Facebook