Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիոյում ձերբակալված Պատրիկ Հիկեն կվերադառնա Իռլանդիա

11:53, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Ռիոյում ձերբակալված Պատրիկ Հիկեն կվերադառնա Իռլանդիա

Ռիոյի օլիմպիական խաղերի ընթացքում ձերբակալված ՄՕԿ-ի կազմկոմիտեի անդամ, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն Իռլանդիա վերադառնալու թույլտվություն է ստացել։ Հիշեցնենք, որ 71-ամյա իռլանդացին ձերբակալվել է օգոստոսի 17-ին՝ միջազգային հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով։ Խումբը զբաղվում էր մարզական իրադարձությունների տոմսերի վերավաճառքով։ Դրանից հետո Հիկեն ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ մինչ հանգամանքների հստակեցումը։

Իռլանդական RTE հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ դատավորը Հիկեին թույլատրել է լքել Բրազիլիան՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Հիկեն, սակայն, պետք է 410 հազար եվրո գրավ վճարի և ներկա գտնվի հետագա դատական նիստերին։

6534 | 0
Facebook