Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խոստովանում եմ, ես դժվարությամբ եմ այստեղ եկել». պարտությունից հետո Հիլարի Քլինթոնն առաջին ասուլիսն է տվել

10:25, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
«Խոստովանում եմ, ես դժվարությամբ եմ այստեղ եկել». պարտությունից հետո Հիլարի Քլինթոնն առաջին ասուլիսն է տվել

ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած պարտությունից հետո Հիլարի Քլինթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև և Լրագրության թանգարանում ասուլիսի ժամանակ խոսել իր ապրումների մասին: Նա նշել է, որ պարտությունից հետո տնից դուրս գալու ցանկություն չուներ: «Խոստովանում եմ, ես դժվարությամբ եմ այստեղ եկել,- նշել է նա ու հավելել,- վերջին մի շաբաթվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ցանկացել եմ մի լավ գիրք ձեռքիս կուչ գալ մի անկյունում ու երբեք դուրս չգալ տնից:
     Ես գիտեմ, ձեզնից շատերը խորապես հիասթափված են, ես` նույնպես: Անշուշտ, ձեզնից շատերն են անցած մեկ շաբաթվա ընթացքում իրենց հարց տվել` արդյոք ԱՄՆ-ն այնպիսին է, ինչպիսն մենք այն պատկերացնում էինք»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին: Ընտրական կոլեգիայի անդամների տված ձայների արդյունքում Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ է դարձել միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ում երդմնակալության պաշտոնական արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:

7292 | 5
Facebook