Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուրիխանյանը հետաքրքրվեց` ինչպես էր Կարեն Կարապետյանը քվեարկել «մեր երկրի համար ռազմավարական նշանակության օբյեկտի փոշիացման հարցին»

17:45, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Ուրիխանյանը հետաքրքրվեց` ինչպես էր Կարեն Կարապետյանը քվեարկել «մեր երկրի համար ռազմավարական նշանակության օբյեկտի փոշիացման հարցին»
     «2013-ին ընդամենը 300 մլն դոլարի հասնող պարտքի դիմաց ՀՀ-ին պատկանող չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գազատար խողովակն ու համակարգի 20%-անոց փաթեթը հանձնվեցին ռուսական «Գազպրոմ»-ին: Հարց` ինչպե՞ս է քվեարկել այն ժամանակ «Գազպրոմ» ռուսաստանյան կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Կարեն Կարապետյանն այդ հարցին»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ի դեպ, վարչապետը նիստին ներկա չէր, ամբիոնին մոտեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը. «Կառավարության տնօրինման տակ չեն գտնվում փաստաթղթեր` ինչպես են քվեարկել ռուսական մի ընկերությունում: Առաջարկում եմ` պատեհ առիթի ժամանակ հարցն ուղղել Կարեն Կարապետյանին»,- նշեց Հարությունյանը:
     «ՀՀ վարչապետը կառավարության գլուխն է ու ՀՀ ՍԴ համաձայն, այստեղ պետք է լիներ: Մեր երկրի համար ռազմավարական նշանակության օբյեկտի փոշիացման վերաբերյալ հարց եմ տալիս իր քվեարկության մասով, եթե բարդ է, կուղարկեմ գրավոր»,- եզրափակեց Ուրիխանյանը:
3615 | 1
Facebook