Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը

16:25, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը։

Նա կասկածվում են Կրեստովսկի կղզում «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու համար։ Ձերբակալությունը տեղի է ունեցել խարդախության գործի շրջանակներում։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ հաստատվել է ավելի քան 50 մլն ռուբլու հափշտակության փաստը ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ։

Մարատ Օգանեսյանն, իրականացնելով Կրեստովսկի կղզում մարզադաշտի շինարարության համակարգումը, ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական միությանը որպես ենթակապալառու, այնուհետև կազմակերպել է տվյալ կազմակերպության օգտին որպես կանխավճար ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլու փոխանցումը, որը հետագայում յուրացվել է «մեկօրյա» ընկերության կողմից:

Ներկայում քննիչները խուզարկություններ են կատարում Օգանեսյանի բնակության վայրերում՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզերում։

Հետաքննությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պաշտոնյային կալանքի տակ վերցնելու համար։

6275 | 0
Facebook