Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mazda-ն ներկայացրել է նոր սերնդի CX-5-ը

02:10, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Mazda-ն ներկայացրել է նոր սերնդի CX-5-ը

Mazda-ն ներկայացրել է նոր սերնդի CX-5 քրոսովերը: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ավտոսրահում: Մեքենայի վաճառքը Ճապոնիայում կմենկնարկի փետրվարին: Հաջորդ տարվա ընթացքում նորույթը հասանելի կլինի նաև այլ շուկաներում: Ինչպես և նախկինում, CX-5-ը մրցակցելու է Nissan Qashqai և Kia Sportag-ի հետ:
     Նոր CX-5-ի դիզայնը նման է CX-9-ին և CX-4-ին: Քրոսովերի անվաբազայի չափն անփոփոխ է մնացել, սակայն ավելի կարճ կախոցների շնորհիվ մեքենայի երկարությունը նվազել է 5մմ-ով:
     Քրոսովերի սրահում տեղադրվում են նոր նստատեղեր` 7-դյույմանոց էկրանով սարքավորումների նոր վահանակ, նախագծային դիսփլեյ և MZD Connect տեղեկատվական-զվարճանքային համակարգ:
     Շարժիչների շարքի մեջ մտել են 2,0 և 2,5 լիտր ծավալով երկու բենզինային շարժիչ: Դինամիկ բնութագրերը դեռևս հայտնի չեն: Հաճախորդներին կառաջարկեն նաև 2,2-լիտրանոց դիզելային շարժիչ:

12335 | 0
Facebook