Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան տեքստիլ ընկերությունը դատի է տվել ZARA-ին

18:10, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Ամերիկյան տեքստիլ ընկերությունը դատի է տվել ZARA-ին

Ամերիկյան Nuance Industries տեքստիլ ընկերությունը դատի է տվել ZARA ապրանքանիշին՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքի խախտման համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով FashionNetwork-ին: Ըստ ընկերության ներկայացուցիչների` ապրանքանիշի հավաքածուներից մեկում օգտագործված դրվագազարդերը հեղինակային իրավունքի խախտում են հանդիսանում:
     Nuance Industries-ը մտադիր է ոչ միայն փոխհատուցում պահանջել կրած վնասների համար, այլև՝ հավակնում է Zara-ի՝ այդ նկարով հագուստի վաճառքից ստացված շահույթին:
     Սա առաջին դեպքը չէ, որ իսպանական ապրանքանիշին մեղադրում են հեղինակային իրավունքի խախտման համար: Այսպես, 2016թ. հուլիսին մի նկարչուհի մեղադրել էր Zara-ին իր կողմից ստեղծված արտադրանքի դիզայնի տարրերը օգտագործելու համար:
     Zara-ն տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված հագուստի, կոշիկի ու աքսեսուարների իսպանական ապրանքանիշ է: Մտնում է Inditex հոլդինգի մեջ, որի մեջ մտնում են նաև Pull & Bear, Bershka և այլ ապրանքանիշերը:

7193 | 0
Facebook