Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների օգտին

15:05, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ «ռազմական հանցագործությունների» և «մարդկության դեմ հանցագործությունների» համար պատժամիջոցների մասին օրինագիծը, հաղորդում է Reuters-ը:
     Հիմա այն պետք է հավանության արժանացնեն Սենատն ու ԱՄՆ նախագահը:
     Գործակալության տվյալներով` դեռևս տեղեկատվություն չկա, թե երբ կկայանա օրինագծի դիտարկումը Սենատում:
     Հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էին, որ քննարկվում է Ռուսաստանի դեմ սիրիական հակամարտության պատճառով պատժամիջոցների սահմանումը: Քննարկվել է նաև սիրիական կառավարության դեմ պատժամիջոցների սահմանումը:
     ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն այդ հայտարարությանն ի պատասխան նշել էր, որ ցանկացած թշնամական գործողություն Ռուսաստանի հանդեպ անպատասխան չի մնում:

6736 | 0
Facebook