Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում սկսվել է ամենագնաց-անօդաչու թռչող սարքի վաճառքը

23:05, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում սկսվել է ամենագնաց-անօդաչու թռչող սարքի վաճառքը

Ամերիկյան Advanced Tactics ընկերությունը հայտարարել է իր նոր անօդաչու-ամենագնաց թռչող սարքի` Autonomous Panther AT վաճառքի մեկնարկի մասին: Սարքը կարող է իրականացնել հետախուզություն, տեղ հասցնել տարբեր նշանակության բեռներ, այդ թվում` առևտրային: Սարքը կարող է իրականացնել ուղղահայաց վայրէջք ու վերելք, կարող է հագենալ տեսախցիկներով ու տվիչներով: Փորձարկումների ժամանակ այն վերև է բարձրացրել 7 կգ բեռ:

Դատարկ ԱԹՍ-ի քաշը 20 կգ է, հողի վրա դրա շարժման առավելագույն արագությունը մինչև 100կմ/ժ է, օդում` 80կմ/ժ:

Autonomous Panther AT-ի արժեքը շուրջ 10 հազար դոլար է:

7651 | 0
Facebook