Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը մտադիր է առաջադրվել 4-րդ անգամ

13:55, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Մերկելը մտադիր է առաջադրվել 4-րդ անգամ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է 2017-ին հերթական անգամ վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Այս մասին CNN-ի եթերում հայտնել է բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբյորթ Ռյոթգենը: Նրա խոսքերով` Մերկելն, ինչպես պատասխանատու քաղաքական գործիչ, առաջադրվելու է, որպեսզի պահպանի արևմտյան արժեքները: Նա նաև ասել է, որ այս հարցում Մերկելը շատ վճռական է տրամադրված:

Նշենք, որ առաջին անգամ կանցլերի պաշտոնը Մերկելն զբաղեցրել է 2005-ին: Սակայն անցած տարվանից սկսած նրա հեղինակությունն սկսել է կտրուկ անկումներ գրանցել` իր որդեգրած միգրացիոն քաղաքականության պատճառով, ինչի հետևանքով Սիրիայից և այլ երկրներից ավելի քան մեկ միլիոն փախստական է եկել Գերմանիա` երկիրը կանգնեցնելով միգրացիոեն ճգնաժամի առաջ:

6207 | 1
Facebook