Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավոր Իշխան Բարսեղյանի` կաշառք վերցնելու գործով նախաքննությունն ավարտվել է

12:45, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Դատավոր Իշխան Բարսեղյանի` կաշառք վերցնելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
     Քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ Իշխան Բարսեղյանը փաստաբան Էլզա Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

3125 | 0
Facebook