Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

2 եղբայրներն արևի մայր մտնելուց հետո ամբողջությամբ կորցնում են իրենց շարժողական ֆունկցիաները

21:15, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
2 եղբայրներն արևի մայր մտնելուց հետո ամբողջությամբ կորցնում են իրենց շարժողական ֆունկցիաները

Պակիստանցի բժիշկներն ուսումնասիրում են 2 հարազատ եղբայրների տարօրինակ ֆենոմենը. նրանք արևի մայր մտնելուց հետո ամբողջությամբ կորցնում են իրենց շարժողական ֆունկցիաները: Ամբողջ ցերեկվա ընթացքում 13-ամյա Ահմեդ Շոաիբը և 9-ամյա Աբդուլ Ռաշիդը մյուս երեխաների նման դպրոց են հաճախում, խաղում բակում, սակայն արևի մայր մտնելուց հետո ընկնում են վեգետատիվ վիճակի մեջ, չեն կարողանում շարժվել, անգամ` բացել աչթերը կամ բերանը:

Սա աշխարհում առաջին նման դեպքն է և բժիշկները բազմակողմանիորեն ուսումնասիրում են այն: «Արևային տղաներն», ինչպես նրանց անվանում են ծանոթներն, անվճար հետազոտություն են անցնում Իսլամաբադում գտնվող հիվանդանոցում: Նրանք արդեն անցել են 300 թեստ, որոնք պատասխաններ չեն տվել: Միակ բանը, որ հաջողվել է պարզել, լույսի հետ կապի բացակայությունն է: Փորձարկումների շրջանակներում եղբայրներին ցերեկը տեղափոխել են մութ սենյակ, սակայն դրանից նրանց ֆունկցիոնալ հնարավորությունները չեն նվազել: Այսպիսով, պարզվել է, որ նրանց մարմինները արձագանքում են ոչ թե լույսին, այլ օրվա ժամերին:

Հիմնական պատճառ է դիտարկվում գենետիկ անոմալիան: Երեխաների ծնողները մոտ ազգականներ են` զարմիկներ: Նրանց 2 առաջնեկները մահացել են փոքր հասակում, երեխաներից մեկն ապրում է նորմալ կյանքով, 2-ն առեղծվածային «արևային տղաներն են», իսկ վեցերորդը` մեկ տարեկան երեխան, արդեն ունի միևնույն ախտանիշները:

Բժիշկների նշանակած մի շարք դեղամիջոցներ արդեն թույլ են տալիս բարձրացնել երեխաների ակտիվությունը մայրամուտից հետո` հնարավորություն տալով նրանց քնել երբ ուզում են, ոչ թե` երբ արևն է մայր մտել:

19939 | 0
Facebook