Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան

11:15, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
     Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան: Հերոսի հիշատակը ոգեկոչելու նպատակով «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» ՀԿ-ի անդամները «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում այսօր կլինեն Ռոբերտ Աբաջյանի հայրական տանը, այնուհետ կայցելեն «Եռաբլուր» պանթեոն։
     Հիշեցնենք, որ հերոսը զոհվել է ապրիլի 2-ին` արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:
     Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
5391 | 0
Facebook