Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ամփոփվել է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

17:50, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Ամփոփվել է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Ամենամյա փառատոնը, որն առաջինն ու դեռևս միակն է հարավկովկասյան տարածաշրջանում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությունն է: Փառատոնն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Վայրի բնություն», «Բնապահպանական խնդիր», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել.
    
Կապտալանջիկների բարեկամը
    
Ռեժիսոր: Նեիլ Պապրոսկի, Մեթյու Պոդոլսկի, ԱՄՆ,

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել.
    
Աղքատություն, Inc.
    
Ռեժիսոր` Մայքլ Մաթեսոն Միլլեր, ԱՄՆ,

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող է ճանաչվել.
    
ԶՈՒշ և Թոիվո
    
Հեղինակ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստան,

Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից։ Փակման արարողությանը հաջորդել է Գրեհեմ Թաունսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։ Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ են անցկացվել «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում: Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Այս տարի փառատոնի բազմատարր ծրագիրը մեկտեղել է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություններ, աշխատարաններ, ցուցահանդեսներ, որոնց առաքելությունը հանրության տարբեր հատվածներին բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին իրազեկելն է: «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի ամփոփումը, որն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։


     Փառատոնն իրականացվել է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

3000 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am