Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քանանյան քաղաքի տարածքում հայտնաբերվել են 3600-ամյա ոսկյա և արծաթյա իրեր

18:05, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Քանանյան քաղաքի տարածքում հայտնաբերվել են 3600-ամյա ոսկյա և արծաթյա իրեր

Քանանյան հնագույն Թել Գեզեր քաղաքի տարածքում (Իսրայել) պեղումներ անող հնագետները հայտնաբերել են մի քանի ոսկյա և արծաթյա արտեֆակտներ` փաթաթված կտորի մեջ: Դրանց տարիքը մոտավորապես 3,6 հազար տարեկան է, հայտնում է The Times of Israel-ը: Դրանք, ըստ մասնագետների` եղել են ծիսական զոհաբերության օբյեկտների մասնիկներ: 5 առարկաները հայտնաբերվել են թաղարի մեջ, դրանցից միայն 2-ն են պահպանվել լավ վիճակում:

Դրանցից մեկը եգիպտական կնիք է` ոսկյա շրջանակով:

Կա նաև մեդալյոն` արծաթե սլավառակից, 8 թևանի աստղով և 2 պոզերով:

14435 | 0
Facebook