Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական ակումբի ֆուտբոլիստները զրկվել են պարգևավճարներից՝ մրցակցին ստորացնելու պատճառով

14:25, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները զրկվել են պարգևավճարներից՝ մրցակցին ստորացնելու պատճառով

Թուրքական «Ուլուբեյ Բելեդիեսպոր» սիրողական ակումբի նախագահ Իսա Թուրքչանը թիմի ֆուտբոլիստներին զրկել է պարգևավճարից՝ մրցակցին՝ «Կարաբյուքսպոր»-ին, 20։0 հաշվով հաղթելուց հետո։ Թուրքչանն իր ֆուտբոլիստների գործողություններն ստորացուցիչ է անվանել, քանի որ վերջիններս չեն ցանկացել ուղղակի հաղթել մրցակցին, այլ փորձել են ստորացնել նրան։

«Մեր ֆուտբոլիստները հարգանք չեն ցուցաբերել մրցակցի նկատմամբ և կպատժվեն։ Ես կարգադրել եմ նրանց պարգևավճարներ չտալ այս հանդիպման համար»,- նշել է նախագահը։

7901 | 0
Facebook