Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեգլարյանը որակազրկվել է 7 խաղով՝ մրցավարին հայհոյելու համար

12:25, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Բեգլարյանը որակազրկվել է 7 խաղով՝ մրցավարին հայհոյելու համար

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 7 խաղով որակազրկել է «Ժետիսու»-ի հայ հարձակվող Նարեկ Բեգլարյանին՝ մրցավարին հայհոյելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանի առաջնության 32-րդ տուրի՝ «Ակժայիկ»-ի դեմ հանդիպման ընթացքում։ Որակազրկման սկիզբ է համարվում 2016 թվականի հոկտեմբերի 30-ը։ Նշենք նաև, որ 31-ամյա ֆուտբոլիստը հայհոյանքներ է հնչեցրել նաև հանդիպման պաշտոնատար անձանց նկատմամբ:

4659 | 0
Facebook