Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը Մոսկվայում ահաբեկչություններ էր ծրագրել

12:15, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ-ը Մոսկվայում ահաբեկչություններ էր ծրագրել
     ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կալանավորել է հանցավոր խմբավորման 5 անդամի, ովքեր կապ են ունեցել երկրում արգելված ԴԱԻՇ խմբավորման հետ: Նրանք ահաբեկչություններ են ծրագրած եղել Մոսկվայում և Ինգուշեթիայում: Խմբի անդամների մոտից առգրավվել է 2 ինքնաշեն ռումբ, հզորությունը` 10-ական կգ տրոտիլային համարժեքով:
     Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 12-ին ԱԴԾ-ը հայտարարել էր, որ կանխվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ծրագրած մի շարք խոշոր ահաբեկչություններ, որոնք պետք է կրկնեին փարիզյան սցենարը: Հանցավոր խմբավորման անդամները Միջին Ասիայից եկածներ են:
4934 | 0
Facebook