Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաագայի դատարանը Ղրիմում տիրող իրադրությունը պատերազմ է որակել

11:55, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Հաագայի դատարանը Ղրիմում տիրող իրադրությունը պատերազմ է որակել

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ղրիմի թերակղզում և Սևաստոպոլում տիրող իրադրությունը որակել է որպես պատերազմ երկու երկրների, մասնավորապես` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Այդ մասին ասվում է ամենամյա հաշվետվության մեջ, որ հրապարակվել է նախօրեին: Դրանում ասվում է, որ նշված ռազմական հակամարտությունն սկսվել է 2014թ. փետրվարի 26-ից ոչ ուշ, երբ Ռուսաստանի Դաշնությունն իր զինված ուժերը ներգրավել է Ուկրաինայի տարածքների մի մասի վրա վերահսկողություն հաստատելու համար:

Հաագայի դատարանի հաշվետվության մեջ խոսվում է նաև ԱՄՆ-ի և ԿՀՎ-ի` Աֆղանստանում ծավալած գործողությունների մասին: Դատարանը վերջիններին մեղադրել է Աֆղանստանում ռազմական հանցագործություն կատարելու համար:

8003 | 0
Facebook