Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Սխալ» քանդակներ, որոնց տեսքը կարող է անգամ գլխապտույտներ առաջացնել

23:05, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
«Սխալ» քանդակներ, որոնց տեսքը կարող է անգամ գլխապտույտներ առաջացնել

Վերջին տարիներին համակարգչային գրաֆիկայով զբաղվող նկարիչները չեն դադարում փորձարկումներն ու գլիթչ-արթ կոչված ժանրի սահմաններն ընդլայնելը: Մշակույթի այս ձևը ներառում է թվային կամ էլ անալոգային սխալների ու անճշտությունների միտումնավոր կիրառություն` ելնելով էսթետիկ նկատառումներից:
     Ներշնչվելով գլիթչ-արթի պատահական ու քաոսային բնույթով` ճապոնացի քանդակագործ Յոշիտոշի Կանեմակին թվային աշխարհի այս ժանրը տեղափոխել է ֆիզիկական աշխարհ` քանդակների տեսքով: Նրա քանդակները տարբեր չափերի են` մանրաքանդակներից մինչև մարդահասակ մանեկեններ, որոնց տեսքը կարող է անգամ գլխապտույտներ առաջացնել:

7413 | 0
Facebook