Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեմպարդը հայտարարել է «Նյու Յորք Սիթի»-ն լքելու մասին

21:50, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Լեմպարդը հայտարարել է «Նյու Յորք Սիթի»-ն լքելու մասին

Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ լքելու է ամերիկյան «Նյու Յորք Սիթի» ակումբը՝ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո։ Նշենք, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016-ի ավարտը։

«Իմ ժամանակը «Նյու Յորք Սիթի»-ում մոտենում է ավարտին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց՝ աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են այս երկու տարվա ընթացքում։ Ինձ շատ հաճելի էր խաղալ թիմակիցներիս հետ։ Հիանալի երկրպագուներն անհավանական աջակցություն էին ցույց տալիս։ Բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում, կյանքն առավել հեշտ և հարմար են դարձրել ինձ համար։ Ինձ ամեն ինչ շատ էր դուր գալիս, և ես շատ շնորհակալ եմ՝ այս ակումբում հանդես գալու հնարավորության համար։ Ես այստեղ շատ լավ հիշողություններ եմ թողել։ Անցնում եմ կարիերայիս հաջորդ փուլին։ Ամեն ինչ մոտ ժամանակներս կիմանաք,- նշել է Լեմպարդը։

6319 | 0
Facebook