Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն միլիարդատեր կդառնա

17:30, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Ռոնալդուն միլիարդատեր կդառնա

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցմահ պայմանագիր է կնքել ամերիկյան «Nike» ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն՝ ֆուտբոլիստը տարեկան 24 մլն դոլար կստանա։ Այսպիսով Ռոնալդուն 73 տարեկանում կդառնա միլիարդատեր։

Նշենք, որ պորտուգալացին դարձել է պատմության մեջ երրորդ մարզիկն, ով ցմահ պայմանագիր է կնքել ընկերության հետ։ Մինչ այդ նմանատիպ պայմանագրեր են կնքել ամերիկացի բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը և Լեբրոն Ջեյմսը։ Նրանց պայմանագրերի ֆինանսական մանրամասները հայտնի չեն։

Նշենք նաև, որ Ռոնալդուն «Nike»-ի հետ համագործակցում է 2003 թվականից։

10043 | 0
Facebook