Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երաժիշտ, ով հիշում է իր կանքի վերջին 2 րոպեն միայն

01:05, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Երաժիշտ, ով հիշում է իր կանքի վերջին 2 րոպեն միայն

Բրիտանացի Քլայվ Վերինգը փայլուն երաժիշտ է եղել: Նա սիրել է երաժշտությունն, իսկ նրա կուռքն են եղել վերածննդի շրջանի երաժիշտները: Սակայն մի անգամ՝ 1985թ., նա տուն է եկել ուժեղ գլխացավով, ընդունած դեղահաբը նրան չի օգնել, չորրորդ օրը նրա մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, նույն երեկոյան նա մոռացել է իր դստեր անունը: Այնուհետև նրա ողջ կյանքը միանգամից փոխվել է:

Բժիշկները նրան ախտորոշել են վիրուսային էնցեֆալիտ: Վարակն ախտահարել է նրա գլխուղեղի ձախ և աջ քունքային հատվածները, ճակատային ձախ հատվածի մեծ մասը: Հիպպոկամպն՝ ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հիշողության համար, ամբողջովին ոչնչացվել է: Վերինգն սկսել է հիշել միայն իր կյանքի վերջին 2 րոպեներն, ինչը նրան շատ նյարդայնացրել ու բազում խնդիրների առաջ է կանգնեցրել: Զարմանալին այն է, որ իր սիրելի կնոջը նա երբեք չի մոռացել, ինչպես չի մոռացել նվագելը, թեև նոտաները չի հիշել:

6665 | 0
Facebook