Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի նկատմամբ դիրքերի թուլացման վտանգը. The New York Times

20:05, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի նկատմամբ դիրքերի թուլացման վտանգը. The New York Times

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկն է եղել, ով շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա:
     Հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ամենավտանգավոր կետին են հասել սառը պատերազմի ժամանակներից ի վեր, Թրամփն սկսել է պաշտպանել Ռուսաստանին և հաղթել է՝ նախագահական արշավի վրա ազդելու Մոսկվայի փորձերից,- ասվում է ամերիկյան The New York Times-ի հոդվածում:
     «Փորձագետներից քչերն են կարծում, որ Ռուսաստանը պատերազմ է ցանկանում Արևմուտքի հետ, բայց շատերին անհանգստացնում է այն, որ Պուտինի ագրեսիվ գործողությունները կարող են բերել վտանգավոր վրիպումների, որոնք հաճախ ավարտվում են զինված բախումներով»,- գրում է պարբերականը:
     «Օբաման երկար ժամանակ չէր ուզում ընդունել Պուտինի ռևանշիստական նպատակներն, ինչպես և արևմտյան այլ առաջնորդները: Հիմա, երբ վտանգն ակնհայտ է, Ամերիկան և իր դաշնակիցները չեն կարող թույլ տալ, որ Թրամփը նույն սխալը գործի:
     Դաշինքն ընդհանուր առմամբ նույն տեսակետն ունի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ու Լեհաստանում և Բալթիայի երկրներում լրացուցիչ ռազմական ուժերի համաձայնեցված ծավալման վերաբերյալ: Բայց կարող է նոր քայլերի դիմելու անհրաժեշտություն ծագել»:
     Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գլորվեն կործանարար հակամարտության, ինչպես սառը պատերազմի ժամանակաշրջանում: Թրամփի հետ համագործակցելու Կրեմլի պատրաստակամությունը կարելի է օգտագործել բարի նպատակներով: Հնարավոր է` Թրամփի ազդեցությունը Պուտինի վրա բավարար լինի՝ զինվածության վերահսկողության մասին համաձայնագիրը պահպանելու գործում վերջինին համոզելու համար:
     Պուտինը չպետք է կասկածի՝ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պաշտպանելու են իրենց սկզբունքներն ու արժեքները, չնայած այն բանին, որ նրանք բաց են համագործակցելու համար այն դեպքերում, երբ երկու երկրների շահերը համընկնում են: Դրանում է Թրամփին նետած մարտահրավերի էությունը, եզրակացնում է The New York Times-ը:

7348 | 0
Facebook