Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին հրաժարվել է երկարաձգել «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը. ԶԼՄ-ներ

15:25, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Մեսսին հրաժարվել է երկարաձգել «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը. ԶԼՄ-ներ

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ի ղեկավարությանը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին գրում է իսպանական մամուլը։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Մեսսին որոշումն ընդունել է ամռանն՝ արձակուրդի ընթացքում։ Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը։ Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կոչ է արել ֆուտբոլիստին լավ մտածել՝ հիշեցնելով, որ Մեսսիի հրաժարագինը 250 մլն եվրո է։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները դեռևս չեն սկսել «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ բանակցությունները։

7830 | 0
Facebook