Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Միակ երկիրն աշխարհում, որ անկախություն է ձեռք բերել իր կամքին հակառակ

23:10, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Միակ երկիրն աշխարհում, որ անկախություն է ձեռք բերել իր կամքին հակառակ

1963թ. Սինգապուրը, Մալայզիայի Դաշնությունը, Հյուսիսային Բորնեուն և Սարավակոման միացել են իրար, և ստեղծվել է նոր, միասնական պետություն` Մալայզիան։

Սակայն Սինգապուրի և Մալայզիայի դաշնային իշխանությունների միջև գաղափարական բազում տարաձայնություններ են առաջացել, ինչը փոխադարձ անվստահության մթնոլորտ է ստեղծել երկրի 2 մասերի միջև։
     Ընդամենը 1 տարի անց` 1964թ., նորաստեղծ երկրում բողոքի մեծ ալիք է բարձրացել, քանի որ մալայզիական կողմն իր գերիշխանությունն է ցանկացել հաստատել երկրում։

Հետագա հնարավոր արյունահեղություններից խուսափելու համար 1965թ. օգոստոսի 7-ին Սինգապուրի խորհրդարանը Մալայզիայի Հանարապետության կազմից դուրս գալու որոշում է կայացրել։ Խորհրդարանի նախագահ Լի Քուան Յուն արցունքն աչքերին հայտարարել է Սինգապուրի ինքնիշխանությունը և անկախ պետություն ստեղծելը։ «Սա իմ կյանքի ամենատխուր պահն է. ես հավատում էի, որ երկու առանձին պետություն կարող են միասնական դառնալ»,- իր ելույթի ժամանակ ասել է նա։

8517 | 0
Facebook