Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնիներ, ովքեր մահացել են անորեքսիայից

01:05, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնիներ, ովքեր մահացել են անորեքսիայից

Անորեքսիան, որ համարվում է 21-րդ դարի նորաձև հիվանդություն, օրեցօր ավելի ու ավելի շատ երիտասարդ կյանքեր է խլում: Ներկայացնում ենք 8 հայտնիների, ովքեր իրենց մահկանացուն են կնքել անորեքսիայի պատճառով:
     Բրիտանացի 25-ամյա լրագրողուհի, հաղորդավարուհի և մոդել Փիչես Հելդոֆին 2014-ին մահացած են գտել իր բնակարանում:

Նրա մտերիմները պնդել են, որ աղջիկը հիվանդ է եղել անորեքսիայով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում սնվել է միայն հյութերով:

«Դիոր»-ի հավակնորդ, բրազիլուհի մոդել Աննա Կարոլինա Ռեսթոնն, ով սնվելիս է եղել միայն խնձորներով ու լոլիկներով, մահացել է 22 տարեկան հասակում:

Նրա վերջին աշխատավայրը դարձել է «Ջորջիո Արմանի» ընկերության գովազդային կազմակերպությունը, որը համառորեն համոզում էր աղջկան համագործակցել՝ չնայած որ նա կշռում էր 40 կգ՝ 174 սմ հասակ ունենալու պարագայում:

90-ականներին Հիլա Էլմալիախն իսրայելցի հայտնի մոդել էր:

Անորքեսիայով նա հիվանդացել է 21 տարեկանում և 13 տարի անց՝ իր ծննդյան 34-րդ տարեդարձի օրը մահացել` կշռելով 21 կգ:

Երկվորյակ քույրեր Մարիան ու Քեթին, ովքեր աշխատելիս են եղել որպես բժիշկներ, 22 տարի շարունակ մրցել են իրար հետ, թե ով ավելի շատ կնիհարի:

Արդյունքում երկուսն էլ մահացել են անորեքսիայից:

Հատկանշական է, որ անորեքսիայից մահացած մոդելների մեծ մասը երկուհազարական թվականներին են սկսել իրենց կարիերան: Հենց այդ ժամանակ էր, որ գեղեցկության չափանիշ էր համարվում հիվանդոտ նիհարությունը: Վառ օրինակ են Լուիսել և Էլիանա Ռամոս քույրերը:

Նրանցից ավագն ուշագնաց է եղել հենց բեմահարթակի վրա, իսկ քիչ անց՝ մահացել: Նրա 18-ամյա քույրը մահացել է կես տարի անց՝ սովից հյուծվելու պատճառով:

Ի տարբերություն վերոնշյալ մոդելների՝ ֆրանսուհի Իզաբել Կարոյի անորեքսիան նրա մոդելային կարիերայի հետևանք չէ: Աղջիկը այս հիվանդությամբ սկսել է տառապել 13 տարեկանից, իսկ մոդելային աշխատանքն սկսել է Օլիվյերո Տոսկանայի՝ «Ոչ անորեքսիային» ֆոտոսեսիայից հետո:

Այստեղ 28 կիլոգրամ կշռող Իզաբելը լուսանկարվել է մերկ՝ կոչ անելով մոդելներին՝ դադարել նիհարել:

26883 | 0
Facebook