Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հիլարի Քլինթոնն ամուսնալուծվում է. ԶԼՄ-ներ

13:05, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Հիլարի Քլինթոնն ամուսնալուծվում է. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում անսպասելի պարտություն կրած Հիլարի Քլինթոնն, ով օրերս հայտարարել էր, թե ինքը խոր վշտի մեջ է, լուրջ խնդիրներ ունի նաև ամուսնական կյանքում: Ըստ Christian Times Newspaper-ի` նա պատրաստվում է ամուսնալուծվել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից: Աղբյուրը ներկայացրել է ամուսնալուծության հայցադիմումի կրկնօրինակ, որն իբրև թե 2016-ի նոյեմբերի 12-ին ներկայացվել է Նյու Յորքի մարզի Վեսչեսթեր շրջանի դատարան: Որպես ամուսնալուծության պատճառ են նշվում «անհաղթահարելի տարաձայնություններ»-ը:

Լրագրողները նշում են, որ Քլինթոն ամուսնական զույգին վաղուց միավորում են միայն գործնական հարաբերություններն, իսկ հիմա, ընտրություններում պարտություն կրելուց հետո, Հիլարին ուզում է պաշտոնապես բաժանվել Բիլից:
     Նշենք, որ այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Բիլ ու Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975-ի հոկտեմբերի 11-ին:

Բիլ ու Հիլարի Քլինթոնները հարսանեկան լուսանկարում
Բիլ ու Հիլարի Քլինթոնները հարսանեկան լուսանկարում
8555 | 0
Facebook