Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ հանրապետական իրավիճակ». Նիկոլ Փաշինյան

13:00, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
«Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ հանրապետական իրավիճակ». Նիկոլ Փաշինյան
     «Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ կամ մաքուր հանրապետական իրավիճակ, երբ քաղաքապետի ընտություններից ընդամենը մեկ ամիս անց բարձրացվել է Շինարարներ թաղամասի տրանսպորտի գինը: Մենք արդեն երկար ժամանակ ականատես ենք լինում, երբ ընտրություններից հետո հանրապետական կուսակցության ներկայացուցիչները շարունակելով իշխանության մնալ` մեծ գնաճեր են ապահովում, ինչպես եղավ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հետ: Սույն հայտարարությամբ ուզում եմ ողջունել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բոյկոտում են Շինարարներ թաղամասի տրանսպորտի թանկացման որոշումը և շարունակում են նախկինի նման 50 դրամ վճարել: Ես կարծում եմ նաև, որ եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա լիարժեք կյանքի կոչել այս որոշումը, դրան կհետևեն քաղաքի այլ թաղամասերի տրանսպորտային սակագների բարձրացումները ևս, ուստի կարծքում եմ` քաղաքացիները պետք է հետևողականորեն շարունակեն պայքարն իրենց իրավունքների համար»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
5082 | 0
Facebook