Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը խոստացել է սկզբունքորեն չփոխել վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ

12:40, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
ԵՄ-ը խոստացել է սկզբունքորեն չփոխել վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ

ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Բրյուսելը չի փոխելու իր քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ` հաշվի չառնելով այն, թե ինչպես կվարվեն մյուս պետությունները:

Այս մասին նա հայտարարել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հետ ոչ պաշտոնական ընթրիքից հետո լրագրողներին տված ասուլիսի ժամանակ:

Մոգերինին հայտարարել է, որ Եվրոմիությունը խիստ սկզբունքային վերաբերմունք ունի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական միացման և Ուկրաինայում տիրող իրադրության հարցում: Այդուհանդերձ, հանձնակատարը չի բացառել այլ հարցերի շուրջ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը մտադիր է երկարաձգել ՌԴ հանդեպ պատժամիջոցները մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որ տեղի կունենա հունվարի 20-ին:

5622 | 0
Facebook