Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալթայում հայտնաբերված եզակի գերեզմանում հավանաբար թաղված է մոնղոլ զինվոր

22:15, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Ալթայում հայտնաբերված եզակի գերեզմանում հավանաբար թաղված է մոնղոլ զինվոր

Ալթայում Կոկորյա գյուղի մոտակայքում տեղի բնակիչները ժայռի խորքում հայտնաբերել են 13-14-րդ դդ. փայտե դագաղ` տղամարդու մնացորդներով, նաև` թեղուց պատրաստված կապարճ, նիզակներ և նետերի մետաղական սլաքներ: Այս մասին հայտնում է Siberian Times-ը:

Բացի այդ, գերեզմանում նաև հայտնաբերվել են տարատեսակ կենցաղային իրեր` պատրաստված ծառերի արմատներից, թամբի մասեր և մետաքսյա ժապավենի կտորներ, որոնց մեջ փաթաթված է եղել հանգուցյալի մարմինը:

Հնարավոր է, այստեղ թաղվածն ունեցել է մոնղոլական ծագում: Նախկինում նմանատիպ գերեզմաններ Ալթայի Հանրապետության տարածքում չեն գտնվել:

10683 | 0
Facebook