Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձարկվել է նռնակներով հագեցած նորագույն ռոբոտ-պահակը

21:10, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Փորձարկվել է նռնակներով հագեցած նորագույն ռոբոտ-պահակը

Կոզելսկի հրթիռային կազմավորումում անց են կացվել ստացիոնար օբյեկտների պահպանման նորագույն համակարգի մարտական փորձարկումները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Օպտիկա-էլեկտրոնային սարքերի լայն ուղղվածության ստացիոնար ռոբոտացված համակարգը պարեկություն կանի հրթիռային գնդերի մեկնարկային դիրքերում: Այն նաև հագեցված է կրակային և նռնակային համակարգերով, որոնք թույլ են տալիս գնդացրորդ օպերատորի հրահանգով թիրախային կրակ բացել շրջանային սեկտորով` մինչև 400 մ հեռահարությամբ: Համակարգը կարող է հայտնաբերել 10 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենան և 7 կմ հեռավորության վրա գտնվող մարդուն: Համակարգը մարտական վիճակի բերելը տևում է 30 վայրկյան:

8917 | 0
Facebook